19/10/2021

News and Analitics

ՌԴ Պետդումա են անցնում 5 կուսակցություններ․ ԿԸՀ նախնական տվյալներ

ՌԴ ԿԸՀ տվյալներով, ընտրատարածքային հանձնաժողովների արձանագրությունների 60 տոկոսի ամփոփումից հետո Եդինայա Ռոսիյա կուսակցությունը ստանում է 47,16 տոկոս։

Երկրորդը Կոմկուսն է 20,89, երրորդը՝ Ժիրինովսկու կուսակցությունը՝ 7,9 տոկոս։ Նախնական տվյալով, Սպրավեդլիվայա Ռոսիան ստանում է 7,54, Նոր մարդիկ կուսակցությունը՝ 5,77 տոկոս։ Այս հինգ կուսակցություններն էլ կանցնեն նոր Դումա։

Պետք է նշել, որ բոլոր այս կուսակցությունները Պուտինի Եդինայա Ռոսիյա կուսակցության «մասնաճյուղերն» են։ Պուտինը պնդիր է դրել ապահովել ԵՌ սահմանադրական մեծամասնությունը Դումայում, որն ապահովվելու է մեծամասնական պատգամավորների հաշվին։