19/10/2021

News and Analitics

Քաղաքական պայմանավորվածությամբ՝ «Մարտի 1»-ի գործը փակվել է

Մարտի 1-ի հարցը քաղաքական լուծում է ստացել, և այս դատարանն անում է այն, ինչ, ըստ էության, առաջին ատյանի դատարանն էր անում, անգամ ներկայացրածդ վերաքննիչ բողոքը չեն ուզում լսել ամբողջական, և դու հասկանում ես, որ դատարանը եկել է ուղղակի ինչ-որ ձևական գործընթաց իրականացնի:

Այս մասին Medialab.am-ին տված հարցազրույցում ասել է փաստաբան Սեդա Սաֆարյանը։  Վերաքննիչ բողոքների քննությունն ավելի շատ ձևականության տարր է պարունակում, դատախազներն ուզում են ցույց տալ, որ իրենց ուժերի ներածին չափ անում են ամենը:

«2008 և 2021 թվականների դատավարությունների մեջ տարբերություն չկա. 2008-ին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը շատ արագ լուծում տվեցին քաղաքական ընդդիմադիր խավի դաշնագրին, իսկ այս պարագայում երկարաժամկետ մաշեցին հանրությանը և ուշադրությունը շեղելու համար ընտրեցին այս տակտիկական խնդիրները: Որևէ ակնկալիք չունեմ այս դատարանից, «Մարտի 1»-ի էջը փակվել է նախկինում, այն փակելու քայլեր արվում են նաև այսօր: Տուժող կողմը գտնում է, որ սպառված է իր պայքարը ներպետական դատական համակարգում, և այլևս չենք ուզում հույս կապել նախաքննական ու դատական մարմինների հետ», – ասել է Սաֆարյանը: