19/10/2021

News and Analitics

8 զոհ, 19 վիրավոր․ նոր մանրամասներ համալսարանում հրաձգությունից

Պերմի պետական համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 8 մարդ մահացել է, 19-ը՝ վիրավորվել։ Վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է։

Ըստ Telegram-ալիքում ռուսական տարբեր լրատվամիջոցների հրապարակումների՝ հրաձիգը՝ 18-ամյա Տիմուր Բեկմանսուրովը, ով նույն համալսարանի ուսանող էր, ձերբակալության ժամանակ դիմադրություն է ցույց տվել իրավապահներին։ Նա ստացած վիրավորումներից մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

Հրաձգության ժամանակ ուսանողների և դասախոսների մի մասը փակվել է լսարաններում։ Որոշ ուսանողներ դուրս են թռել երկրորդ հարկի պատուհաններից։

Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի առողջապահության և կրթության ու գիտության նախարարները շտապ մեկնել են Պերմ։