30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Պարգևատրման տողը դպրոցների նախահաշիվներից հանվել է

ՀՀ անկախության 30 ամյակի կապակցությամբ ԱԺ պատգամավորների պարգևավճարները (381,000-ական դրամ) միաժամանակ զարմացրեցին ու զայրացրեցին հանրությանը։ Ինչ խոսք, պարգեւատրումների փաստը գուցե նորմալ ընկարլվեր ու ընդունվեր հետպատերազմական վիճակում գտնվող երկրի համար, եթե վերաբերվեր պետական ողջ համակարգին, առանց բացառությունների։ Հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչներն ու տնօրենները, սակայն, չեն հիշում, թե վերջին անգամ երբ են պարգեւավճար ստացել։

Ինչպես տեղեկացանք, նախքան պատերազմը բյուջեով նախատեսվում էր դպրոցներում պարգեւատրում տալ, դպրոցի տնօրինությունը տարին 2 անգամ սիմվոլիկ պարգեւատրում էր տալիս բոլորին, բայց հիմա այդ հոդվածը հանվել է նախահաշիվներից։ Բացի այդ, հանրակրթական հաստատությունների բյուջեն այնքան է կրճատվել, որ տնօրենները մնացել են մոլորված, քանի որ ընթացիկ ոչ մի ծախս չեն կարող հոգալ, լինի դա վերանորոգում, թե որեւէ գույքի ձեռքբերում։

Ինչ վերաբերում է պարգեւատրումների չափին, ապա դպրոցներում այն կազմում է միջինը 25 հազար դրամ, իսկ եթե դրան էլ գումարենք պահումները, ապա արդյունքում մնում է իրոք սիմվոլիկ գումար, որը, ինչպես նշեց զրուցակիցս, ոչ բոլոր դպրոցներին են հատկացրել, շատ դպրոցների կա՛մ չեն հատկացվել, կա՛մ սահմանափակվել են իրենց ուզած մարդկանց տրամադրելով։