18/10/2021

News and Analitics

Էրդողանը գովել է Պուտինին Ղարաբաղի հարցում «ճիշտ որոշումներ ընդունելու համար»

Թուրքիայի նախագահի վարչակազմին չի հաջողվել կազմակերպել Էրդողանի և Բայդենի հանդիպումը, տեղեկացնում է Սպուտնիկ Արմենիան։ Էրդողանի՝ թուրքական ԶԼՄ-ներին գրավոր փոխանցված հարցազրույցում Ռուսաստանի նկատմամբ գովեստներ են հնչում։

NTV Haber-ը հայտնում է, որ, մասնավորապես, Թուրքիայի նախագահը գովել է Պուտինին Ղարաբաղի համար։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը ղարաբաղյան պատերազմի ժամանակ որոշումներ է ընդունել որպես իսկական պետական այր, և ճիշտ որոշումներ է ընդունել։ Էրդողանն ընդգծել է նաև, որ Ռուսաստանի նախագահի հետ անհրաժեշտության դեպքում հեշտ է կապվել և կարևոր հարցեր քննարկել, և որ ինքը Ռուսաստանի կողմից Թուրքիայի հասցեին ինչ-որ սխալ գործողություններ երբեք չի նկատել:

Պուտինի ճիշտ որոշումները հայերի աչքի առաջ են։ Էրդողանը Պուտինի հետ պատրաստվում է քննարկել Հայաստանի դեմ հերթական որոշումը, որին կանդրադառնանք առաջիկայում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Անկարային ու Բաքվին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության կանչելու նախագծին։