19/10/2021

News and Analitics

Փաշինյան-Էրդողան հանդիպում նախատեսված չէ

Ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին, թե ի՞նչ են քննարկելու Փաշինյանն ու Էրդողանը, ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ուղիղ եթերում պատասխանեց՝ հանդիպում նախատեսված չէ:

Նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր հայտարարել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն հանդիպման առաջարկ է արել, առաջարկն էլ իրեն փոխանցել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։