30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Դպրոցներում կրեդիտային համակարգի ներդնումը կոռուպցիոն ռիսկեր կարող է առաջացնել

Հանրակրթության որակը, ավագ դպրոցում ուսումնառության մոտիվացիան բարձրացնելու նպատակով ԿԳՄՍ-ն  2022-2023 ուսումնական տարվանից միջնակարգ դպրոցներում  նախատեսում է ներդնել  կրեդիտային համակարգ, որով փորձ է արվելու հեշտացնել հանրակրթությունից  դեպի նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ  ճանապարհը։

«Կրեդիտային համակարգի ներդրման գաղափարը,որի նպատակն է ավագ դպրոցներում ուսումնառության խթանման,մոտիվացիայի և հանրակրթության որակի բարձրացումը՝հեշտացնելով  բարձրագույն և ոչ բարձրագույն ուսումնական  հաստատություններում սովորելու կամ ընդունվելու ընթացքը, լավն , գուցե ՝ողջունելի: Ես այնքան էլ խնդիր չունեմ գաղափարի,փաստաթղթի հետ.իմ մտահոգությունները այլ են:Ընդհանրպես, ինչպես ամբողջ աշխարհում է, ինձ համար էլ  կարևոր է, թե այդ լավ ու բարի գաղափարները առաջին հերթին  սրտացավությամբ, հոգածությամբ կաշխատացվեն, արդյո՞ք համալիր, խելամիտ ու կազմակերպված  ընթացակարգով, ճիշտ կադրերով ու գործիքներով կիրառություն կստանան, դրա  արդյունքները չափելի կլինե՞ն,արդյունավետ կլինի՞ վերահսկման մեխանիզմը,թե հերթական արհեստականորեն ներդրված,անգործունակ և համակարգը էլ ավելի խաթարող բարեփոխիչ ծրագիրը կունենանք»,-«Առաջին լրատվական»-ին  փոխանցեց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Վերջինիս դիտարկմամբ՝ մեր ավագ դպրոցներում  հիմնական խնդիրն այն է,որ աշակերտների մեծ մասը իմաստ չի տեսնում  ավագ դպրոցում սովորելու մեջ,որովհետև  նրանք մտածում են՝ երեք տարվա ընթացքում կսովորեն ընդամենը մեկ-երկու առարկա,որոնք իրենց պետք են գալու բուհ ընդունվելու ժամանակ, իսկ  մնացած առարկաներով կարող են ընդհանրապես չզբաղվել։ Ինչ վերաբերվում է  բուհ ընդունվելու նպատակ չունեցողներին, նրանց համար  ավագ դպրոցի ուսումնառությունը մի տեսակ արժեզրկված է։ Հետևաբար,  որպեսզի ավագ դպրոցում հետաքրքրություն առաջացնեն նաև այլ առարկաների հանդեպ, խթանեն հայրենագիտությունը,ներդրել են  այս կրեդիտային  ծրագիրը՝ մտածելով, որ այն իսկապես ավագ դպրոցում կբարձրացնի սովորելու մոտիվացիան, քանի որ աշակերտները երեք տարվա ընթացքում կկարողանան  որևէ առարկայից կրեդիտներ հավաքել և բուհ ընդունվելիս ազատվել այդ առարկայի դասընթացից, կամ կարող են ստանալ այլ արտոնություններ․օրինակ՝ կգտնվեն բուհեր, որ կսահմանեն այլ տիպի առավելություններ, իսկ քոլեջների դեպքում այդ կրեդիտները կարող են դառնալ ընդունվելու համար էական միջոց։ Սերոբ Խաչատրյանը օրինակի համար նշեց,որ  եթե սովորղը  ընտրում է, ենթադրենք,  քաղաքագիտություն առարկայի դասընթաց ավագ դպրոցում,ապա բուհում սովորելու ժամանակ  այդ առարկան այլևս չի ուսումնասիրի։ Մեր զրուցակիցը կարծիք հայտնեց,որ իսկապես  ծրագիրը լրացուցիչ մոտիվացիայի միջոց կարող է դառնալ սովորողներին՝ ավագ դպրոցում այլ առարկաներով էլ հետաքրքվելու,դրանք ուսումնասիրելու համար։ « Այսպես պայծառ ներկայացրի ներդրվող համակարգի  գաղափարը,նպատակը,բայց բազմաթիվ   խնդիրներ կան իրականության մեջ ծրագրի գործարկման հարցում։

Դրանցից մեկն այն է,թե արդյոք ավագ դպրոցները կարող են այնպիսի ծրագրեր մշակել,որ ընդունելի լինեն բուհերի համար,այսինքն՝  համալսարանները հավանոթյուն կտան դպրոների ներկայացրած ծրագրերին և հիմք կընդունեն կուտակած կրեդիտները՝ իրենց սովորողներին այդ դասընթացից ազատելու համար։Արդյո՞ք դպրոցները կկարողանան մշակել այսպիսի մակարդակի  ծրագիր՝այն դեպքում,երբ ուսուցչի աշխատավարձը բավականին ցածր է՝նման բարդ հանձնառություն ստանձնելու համար։ Բացի այդ՝ ուսուցիչների  գիտելիքները, հմտությունները կբավականացնե՞ն գրեթե բուհական  ծրագիր մշակել,եթե մինչև այսօր ուսուցիչը գոնե ծրագիր մշակելով չի զբաղվել,բավարարվել է ուսումնական պլանի համաձայն դասավանդելով, իսկ  եթե դպրոցները չկարողանան լավ ծրագիր մշակել,աշակերտներն են տուժելու։ Հետևաբար առաջ է գալիս ուսուցիչներին այս ծրագրի համար  վերապատրաստելու,հատուկ դասընթացներ անցկացնելու  հարցը»,-առանձնացրեց  Ս․Խաչատրյանը։ Վերջինս մտահոգություն հայտնեց,որ գործընթացում կոռուպցիոն բնույթի ռիսկեր կարող են առաջանալ․ «Չենք կարող բացառել,որ դպրոցերն ու բուհերը չեն գափոխհամաձայնության այն հարցում, որ տվյալ բուհը տվյալ դպրոցի կրեդիտային  ծրագիրը հավանության կարժանացնի պայմանով,որ դպրոցի աշակերտները իրենց հավաքած կրեդիտներով հետագայում  դիմեն հենց այդ համալսարան, այսինքն՝ բուհը դպրոցին ասի՝ մենք ճանաչում ենք ձեր կրեդիտները,բայց դուք էլ պարտավորված եք ձեր սովորողներին ուղարկել մեր բուհ»։

Մյուս խնդիրը,ըստ Խաչատրյանի, մանկավարժորեն սխալ է,երբ երեխան ավագ դպրոցում ընտրած առարկան չպետք  է անցնի բուհում ․«Սա սխալ  է,որովհետև երեխան կարող է ցանկանալ  շարունակել այդ դասընթացը՝ մտածելով,որ բուհում ավելի խորը,հետաքրքիր,ամբողջական գիտելիք կստանա այդ առարկայից կամ մտածելով,որ ավելի հասուն է դարձել և ավելի լավ կարող է յուրացնել  այն, հետևաբար այս մոտեցումը ճիշտ չէ՝ ըստ ինձ»,-ընդգծեց մեր բանախոսը։

Փորձագետի համոզմամբ՝ մեր կրթական համակարգի հիմնական խնդիրն այն է,որ դրսից ներմուծում ենք լավ գաղափարներ,բայց չենք կարողանում համապատասխան ընթացակարգերով,ամբողջական,ողջամիտ մշակում անցած,ճիշտ կադրերով, իրողությունների հետ համաձայնեցված գործիքաակազմով ու մեխանիզմներով գործի դնել լավ նախագծերը։ «Իմ մտավախությունն այն է,որ մենք հերթական նորամուծությունը դրսից բերենք,ավտոմատ ձևով ներմուծենք ու կիրառենք և ամբողջությամբ անկառավարելի,վնասակար  դարձնենք գործընթացը»,-ընդգծեց նա։

Հարցին,թե ինչ մեխանիզմներ են անհրաժեշտ, որ Հայաստանում ծրագիրը հաջողությամբ  գործարկվի, փորձագետն ասաց, որ նախ՝ անհրաժեշտ է բարձրացնել  մոդուլը կազմող ուսուցիչների աշխատավարձը, վերապատրաստել ուսուցիչներին դասընթացներով, որոնք կսովորեցնեն՝ ինչպես պետք է կազմեն ծրագիրը, ինչպես պետք է դասավանդեն, որովհետև գործ ունենք բուհական մակարդակի գործունեության հետ, ապա անհրաժեշտ է ներդնել  վերահսկող միջոցներ: