19/10/2021

News and Analitics

Մայր Աթոռի եւ անձամբ Վեհափառի կրավորական կեցվածքն այս քաղաքականության հանդեպ նրան արժանացնում է նման «ընդունելության»

Մոսկվայում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպման օրակարգում տարածշրջանային մարտահրավերներն են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը:

«Օրակարգին ծանոթ չենք, երբ կլինի հանդիպումը, օրակարգի հետ կապված լրացուցիչ կծանուցենք: Միայն կարող եմ ասել, որ հանդիպմանն անդրադարձ կլինի տարածաշրջանային այսօրվա մեր մարտահրավերներին»,- ասաց Տ. Եսայի քահանա Արթենյանը: Հարցին, թե հանդիպումը կոնկրետ որ օրն է տեղի ունենալու, Տ. Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ դեռ հստակ չէ:

Մոսկովյան այցին ու դրա հանգամանքներին անդրադարձել ենք, եւ Մայր Աթոռի՝ ոչ օրակարգի, ոչ էլ հանդիպման օրվա հայտնի լինելու մասին հաղորդագրությունը վկայում է դրանում առկա շեշտադրումները։ Արցախում հայկական եկեղեցիների ոչնչացման, հայկական ինքնության դեմ արշավ իրականացնողները՝ Մոսկվայի պատրիարքարանը եւ Բաքվի հոգեւոր առաջնորդը, նույնիսկ տեղյակ էլ չեն պահել օրակարգի մասին։ Մյուս կողմից, Մայր Աթոռի եւ անձամբ Վեհափառի կրավորական կեցվածքն այս քաղաքականության հանդեպ նրան արժանացնում է նման «ընդունելության»։