19/10/2021

News and Analitics

Մի շարք համայնքներում Քոչարյանի դաշինքի աջակիցներն այժմ աջակցում են «Ապրելու երկիր» կուսակցությանը

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ մի շարք համայնքներում, համամասնական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի աջակիցներն այժմ աջակցում են «Ապրելու երկիր» կուսակցությանը։

Որպես օրինակ կարող ենք բերել Մեղրին։ Այստեղ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արմեն Հայրապետյանը, նրա հայրը՝ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի մտերիմներն են։ Մեր տեղեկություններով՝ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին նրանք աշխատել են «Հայաստան» դաշինքի օգտին: