19/10/2021

News and Analitics

Աշոտ Արսենյանի որդին Ջերմուկի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել

Նիկոլ Փաշինյանը մի շարք համայնքներում համայնքապետերի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել, Ջերմուկում նշանակված Վահագն Արսենյանը, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Ջերմուկ Գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանի որդին է։

Ուշագրավ է, որ Բադեն-Բադենի հարցով Նիկոլ Փաշինյանի հույսը ՀՀԿ-ական երբեմնի ամենակարկառուն գործարարներից մեկն է, մասնավորապես՝ նրա որդին։ Ոչ վաղ անցյալում մամուլը բազմաթիվ անգամներ գրել է, որ  Արսենյանը Սերժ Սարգսյանի Բադեն-Բադենի ուղեկիցն է եղել։