19/10/2021

News and Analitics

Իրանը հայտարարել է Ադրբեջանում ահաբեկիչների առկայությունն ապացուցող փաստաթղթերի մասին

Իրանը իր տրամադրության տակ ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են այն, որ Ադրբեջանի Հանրապետության տարածք են փոխադրվել ահաբեկչական խմբավորումներ:

Ադ մասին, ըստ IFP News-ի, Իրանի ազգային ռադիոյի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն՝ հավելելով, որ իրենց ձեռքում նույնիսկ ահաբեկիչների խոսակցությունների ձայնագրությունները կան:

«Մենք ասել ենք ադրբեջանական կողմին, որ դա անընդունելի է, և նրանց բարձրաստիճան զինվորականները խոստացել են հաշվի առնել մեր մտահոգությունները», – ասել է Իսլամական Հանրապետության Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: