19/10/2021

News and Analitics

Հայաստանը Իրանում նոր դեսպան ունի. Ինչո՞ւ հետ կանչվեց Արտաշես Թումանյանը

Հայաստանի նախագահի հրամանագրով Արսեն Ավագյանը նշանակվել է Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Նախագահի մեկ այլ հրամանագրով Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից:

Հոկտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանի Վիլնյուսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ «Հայաստանը երբեք ներքաշված չի եղել եւ երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետեւ Հայաստանի համար այդ հարաբերությունները չափազանց կարեւոր են, և Հայաստանը երբեք չի մոռանա, որ 1990-ականների սկզբին Իրանը Հայաստանի համար եղել է կյանքի ճանապարհ»։

Ի պատասխան ՀՅԴ Հյուսիսային Իրանի և ՀՅԴ Հարավային Իրանի կենտրոնական կոմիտեները համատեղ հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասված է․

«Օրերս Նիկոլ Փաշինյանը Լիտվայի հայ համայնքի խիստ փոքրաթիվ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Հայ Յեղափոխական Դաշնակցությանը արատավորելու եւ անվանարկելու հերթական փորձն է կատարել։ Նրա թիրախում այս անգամ յայտնվել են ՀՅԴ Իրանի կառույցները։ Իր ելույթում Փաշինյանը հայտարարել է, թե Իրանում Դաշնակցության կառույցները փորձում են երկրի իշխանությունների մոտ բացասական իմիջ ձեւավորել ՀՀ գործող իշխանությունների մասին՝ այդ կերպ հարվածելով Հայաստանի անվտանգության շահերին եւ պետականությանը»։

Հիշեցնենք, որ 2003-ի ընտրությունների ժամանակ Արտաշես Թումանյանը՝ Վահան Հովհանիսյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ միասին գլխավորում էր ՀՅԴ նախընտրական ցուցակը։