19/10/2021

News and Analitics

Պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ քաղաքական գործոնը խանգարում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը

Քաղաքական գործոնի գերիշխումը բարդացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Ըստ ռուսական ՏԱՍՍ-ի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:

«Այսօր մենք ստիպված ենք քննարկել շատ բարդ հարցեր, որոնք թեև կրոնական առաջնորդների օրակարգում են, բայց, այդուհանդերձ, տարբեր չափումներ ունեն, այդ թվում՝ քաղաքական: Դրանց թվում, երբ խոսքը ռազմական հակամարտության հաղթահարման մասին է՝ քաղաքական գործոնն առկա է: Երբեմն, երբ այդ գործոնը շատ է գերիշխում է, բանակցությունները դժվարանում են», – ասել է Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը:

Պատրիարք Կիրիլի խոսքով՝ նման բարդ խնդիրների քննարկման ժամանակ կրոնական առաջնորդների առավելությունը ընդհանուր հիմքն է:

«Մեր հավատը առ Աստված, արժեքների համակարգը բարոյական է, միմյանց հանդեպ կա վստահություն, և դա, իհարկե, շատ բարենպաստ միջավայր է ստեղծում», – ասել է Կիրիլ Առաջինը: