19/10/2021

News and Analitics

Պուտինը՝ Նավալնու մասին

Ալեքսեյ Նավալնին իր պատիժը կրում է անազատության մեջ ոչ թե քաղաքական գործունեության, այլ գործած հանցանքների համար։ Այս մասին «Ռուսական էներգետիկ շաբաթվա» լիագումար նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերում է ֆիգուրանտներին, որոնց մասին դուք ասացիք, նրանք գտնվում են քրեակատարողական հիմնարկներում ոչ թե քաղաքական գործունեության, այլ քրեական հանցագործությունների համար, որոնք գործել են, այդ թվում նաեւ Ռուսաստանում աշխատող օտերկրյա ձեռնարկությունների»,- համապատասխան հարցին ի պատասխան ասել է նախագահ Պուտինը։ Նա նաեւ շեշտել է, որ Նավալնուն բազմաթիվ անգամներ ներվել է նրա օրինախախտումները։