19/10/2021

News and Analitics

Վթար Մյանիկյան պողոտայում․ Տեսանյութ

Այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում, ինչի պատճառով խոշոր խցանում է առաջացել այդ հատվածում։

Բախվել են Toyota Camry-ն եւ Nissan Teana-ն, ինչի հետեւանքով քիչ էր մնացել Camry-ն հայտնվեր հանդիպակաց գոտում։ Նա բարձրացել էր արգելապատնեշի վրա եւ կանգնել։

Տեղում ծառայություն էին իրականացնում պարեկային ոստիկանները, ու չնայած նրանց ներկայությանը` ճանապարհը շարունակում էր խցանված մնալ, քանի որ առանձնապես ոչինչ չէին անում երթևեկությունը կարգավորելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում