19/10/2021

News and Analitics

Փաշինյանն արդյունավետ է համարել Պուտինի հետ բանակցությունները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները, որոնք տեղի են ունեցել նախօրեին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, բավական արդյունավետ են եղել։ Այս մասին «Թվիթթերի»-ի իր էջում գրել է Հայաստանի կառավարության ղեկավարը։

«Այսօր հանդիպել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Հանդիպումը բավական արդյունավետ էր։ Քննարկել ենք ինչպես երկկողմ օրակարգային հարցերը, այնպես էլ տարածաշրջանում իրավիճակը։ Շարունակում ենք շփումները ձեռքբերած պայմանավորվածությունների իրականացման համար», – նշել է նա։

Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է նաև արցախյան հակամարտության հետ կապված խնդիրներ՝ շեշտելով, որ հարցը կարիք ունի քաղաքական լուծման։ Երկու երկրների ղեկավարները նաև անդրադարձել են տարածաշրջանային, երկկողմ, ինչպես նաև ինտեգրացիոն հարթակներում փոխգործակցության հետ կապված հարցերի։