19/10/2021

News and Analitics

Քանի արցախցի է լքել Հայաստանը

Հայաստանում կա Արցախից տեղահանված ընդհանուր 20433 մարդ, որից 6180-ը անչափահաս են։ 2021 թ.-ի 10 ամսվա ընթացքում 150 ընտանիք  Արցախ է վերադարձել սեփական կամքով՝ 714 մարդ։ Մարդիկ հիմնականում տեղակայվում են Ասկերանի շրջանում։

Այս մասին քիչ առաջ «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ.մեկ տարի անց. հիմնահարցեր ու մարտահրավներ» խորագրով հանդիպում-քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների համակարգող Միքայել Վիրաբյանը։

Նշենք, որ քննարկումը նախաձեռնել է «Հայաստան» խմբակցությունը, ներկա են անցնող ամիսներին Հադրութին վերաբերվող ձևավորված մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Այսինքն՝ այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կա Արցախից տեղահանված ավելի քան 5294 ընտանիք։ Թե կոնկրետ Հայաստանի Հանրապետությունից արտերկիր մեկնած արցախցիների մասով տվյալներ չկան, բայց որոշակի թվի ամեն դեպքում մենք տիրապետում ենք։ Այս պահի դրությամբ այդ թիվը 724 անձ է կամ 182 ընտանիք։ Դա գյուղապետերի հետ աշխատանքների արդյունքում է եղել այս տվյալները, իսկ պետական համակարգի տվյալներին մենք չենք տիրապետում»,- ասաց Վիրաբյանը։