18/10/2021

News and Analitics

ՊԲ․ ադրբեջանական դիրքերում լսվել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հերթական «տեղեկատվությունը», համաձայն որի, իբր հոկտեմբերի 14-ին ժամը 18:15-ի սահմաններում Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից զոհվել է ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Արցախի Հանրապետության արևելյան հատվածում (գ. Նորշեն) նշված ժամանակահատվածում ՊԲ դիրքապահ ուժերի կողմից լսվել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ», ասվում է հայտարարության մեջ:

Ակնկալելով անաչառ հետաքննություն՝ ԱՀ ՊԲ հրամանատարությունը նաև հայտարարել է, որ հետևում է ձեռքբերված պայմանավորվածություններին և խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը: