18/10/2021

News and Analitics

30-ամյա կինը զոհվածի այրի է ներկայացել ու պետությունից հափշտակել 600 հազար դրամ․ Տեսանյութ

Օրերս ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդիում բնակվող 30-ամյա մի կին սոցցանցերից մեկում իր և այլ տվյալներով բացված էջերով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հրապարակել՝ իբր ինքը 44-օրյա պատերազմում զոհվածի այրի է և երեխաներին խնամելու պատրվակով օգնություն է խնդրել։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Այս կերպ մի խումբ օգտատերերի վստահությունը չարաշահելով՝ նրանցից ստացել է նախնական հաշվարկով՝ շուրջ 600 հազար դրամ։ Օգտատերերը փողը փոխանցել են կնոջ բանկային հաշվեհամարին։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Թումանյանի բաժնի ծառայողները տեղեկությունները հիմնավորելուց հետո հոկտեմբերի 13-ի երեկոյան կնոջը բերման են ենթարկել բաժին։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ խարդախությունից տուժած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։