30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Ալիևը Հայաստանին ու Իրանին մեղադրեց նարկոթրաֆիկի մեջ, Փաշինյանի պատասխանը

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին ու Իրանին մեղադրեց նարկոթրաֆիկի մեջ։ Նա նշեց, որ Իրանից թմրանյութերը տեղափոպվել են Ջաբրայիլով Հայաստան, հետագայում՝ Եվրոպա։

Նա նշեց, որ շուրջ 30 տարիների ընթացքում Հայաստանը, Իրանի հետ համաձայնեցնելով, օգտագործել է Ղարաբաղի տարածքները՝ դեպի Եվրոպա նարկոթրաֆիկ իրականացման համար։ «Ես բազմիցս ասել եմ, որ օկուպացված տարածքներն օգտագործվել են նարկոթրաֆիկի ու միջազգային ահաբեկիչների պատրաստման համար։ Այսօր դա ապացուցված է»,- նշեց Ալիևը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում պատասխանեց Ալիևին։ «Մենք սերտ համագործակցում ենք Իրանի իրավապահ մարմինների հետ և շատ արդյունավետ պայքարում ենք նարկորթրաֆիկի դեմ։ Ես կարող եմ ներկայացնել թվեր, որոնք փաստում են, որ նարկոթրաֆիկի դեմ պայքարի թվերն աճել են 3-4 անգամ։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանի ու Իրանի իրավապահ մարմինները շատ արդյունավետ են աշխատում այդ ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։