30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Արցախի ՊԲ դիրքերի դեմ հարվածային ԱԹՍ է կիրառվել․ ով է կիրառել եւ ինչ դեր ունի Ակնայի ռուս-թուրքական կենտրոնը

Բաքվի զինված ուժերը հոկտեմբերի 14-ին հայկական դիրքերի ուղղությամբ հարձակմանը նաեւ հարվածային ԱԹՍ է կիրառել, ասել է ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ավանեսյանը։

Ակնայի ռուս-թուրքական այսպես կոչված մոնիտորինգի կենտրոնին։ Իրաիանում, այն ռուսական, թուրքական եւ «ադրբեջանական» կողմերի համար ծառայում է որպես ընդհանուր հետախուզման եւ մարտական կառավարման կենտրոն՝ հայկական կողմի տեղաշարժերը հսկելու համար, հարյուրավոր կիլոմետր ճակատով եւ օպերատիվ խորությամբ: Նոյեմբերի 9-ից ի վեր Արցախի ՊԲ դիրքերի եւ ՀՀ սահմաններին ԱԹՍ-ների կիրառման բազմաթիվ դեպքերը դրա վկայությունն են։

Ակնայի ռուս-թուրքական կենտրոնի բացման կապակցությամբ նշվում էր, որ մոնիտորինգը պետք է իրականացվի նաեւ ԱԹՍ-ների միջոցով։ Այս պարագային, օրինական հարց է առաջանում՝ ի՞նչ ԱԹՍ-ներ են հարձակվում հայկական դիրքերի վրա։ Դրանք չեն կարող թռիչքներ իրականացնել առանց այդ կենտրոնի։ Ըստ այդմ, Ակնայի ռուս-թուրքական կենտրոնը հայկական զինուժի օրինական թիրախ է։ Մինչ այդ, Հայաստանը պետք է պահանջի փակել այն։

Նշենք, որ խտրական հիմքերով նման կենտրոնի ստեղծումը նոյեմբեր 9-ի հայտարարությամբ նախատեսված չէ: Այն գործարկվել է ՌԴ եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների 2020 նոյեմբեր 11-ին ստորագրած սեպարատ հուշագրի հիման վրա:

Ակնայի կենտրոնի ռուս-թուրքական համատեղ մարտավարական հաշվարկի հերթապահությունը