30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Բաքվին համապատասխան արձագանք կլինի. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն արձագանքել է Իլհամ Ալիևի՝ ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ հնչեցրած հայտարարությանը՝ առ այն, որ «Իրանը Հայաստանի հետ միասին զբաղվել է թմրանյութերի փոխադրմամբ»: Խատիբզադեն այդ հայտարարությունն անհիմն է անվանել և նշել, որ համապատասխան արձագանք կլինի:

ԱԳՆ խոսնակը նշել է, որ նման հայտարարությունները սիոնիստական ռեժիմի շահերից են բխում և ազդում են Իրան-Ադրբեջան եղբայրական կապերի վրա:

Ընդգծելով Իրանի առաջատար դերը թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարում՝ Խաթիբզադեն ընդգծել է, որ վերջին 40 տարվա ընթացքում այդ չարաբաստիկ երեւույթի դեմ պայքարի ընթացքում զոհվել են հազարավոր իրանցիներ: Նա ընդգծել է, որ Իրանի համառ ջանքերն այդ ուղղությամբ բազմիցս հաստատվել են համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից:

Ընդգծելով երկու երկրների միջեւ ամուր եղբայրական հարաբերությունները՝ իրանցի դիվանագետը հայտարարել է. «Ցավոք, չնայած մասնավոր եւ դրական ուղերձներին, որոնք ստացվել են Բաքվից տարբեր շփումների ընթացքում, Ադրբեջանը մտադիր է շարունակել անհիմն հայտարարություններ անել ԶԼՄ-ների համար, որոնց Թեհրանը կարձագանքի համապատասխան կերպով»: