30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Մոսկվային և Բաքվին գրգռում են Հայաստանի «դիվանագիտական ջանքերը»

«Ոգեշնչված Ադրբեջանի և Իրանի միջև հակասություններով ՝ Հայաստանի իշխանությունները զգալիորեն ակտիվացրել են իրենց դիվանագիտական ​​ջանքերը, որոնց հիմնական նպատակն է առավելագույն թվով երկրների համոզել, որ Ղարաբաղի հարցը ընդհանրապես լուծված չէ, ինչպես պնդում են Բաքվում», գրում է ռուսական կիսապաշտոնական «Կոմերսանտը»:

Մոսկվային և Բաքվին գրգռում են Հայաստանի «դիվանագիտական ջանքերը»․ ռուս փորձագետներն անթաքույց մաղձով են խոսում Հյուսիս-հարավ մայրուղու վերաբերյալ Իրանի հետ համաձայնագիր կնքելու Երևանի մտադրությունների և Մինսկի խմբի ակտիվացման կապակցությամբ:

«Իրանի և Ադրբեջանի միջև հակասությունների» տակ նկատի են առնվում իհարկե ավելի լայն հանգամանքներ. Իրանի կոշտ զսպողական քայլերը, հարցադրումները Ռուսաստանին, ինչպես նաև Իրանի և ԱՄՆ-ի «հաշտության» հավանականությունը։ Իրանի հետ միջուկային գործարքի վերսկսումը, ԱՄՆ կողմից պատժամիջոցների չեղարկումը կարող է ուժեղացնել նոր իրողությունները տարածաշրջանում, որոնք ոչ մի կերպ համատեղելի չեն ռուս-թուրքական ծրագրերի հետ: Իսկ միջուկային Հնդկաստանի արտգործնախարարի այցը Հայաստան նման փոփոխությունների նախանշան է:

Արցախում սադրանքները և Ռուսաստանի կողմից արձագանքի բացակայությունը վկայում են այն մասին, որ աշխարհքաղաքական այս միտումները լրջորեն մտահոգում են Մոսկվային: Դրանք արտահայտվում են Ղարաբաղում նոր պատերազմի սպառնալիքներով, արդեն անձամբ նախագահ Պուտինի կողմից։