30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդը որոշում է կայացրել Հայաստանի տարածքում թեմ ստեղծել

Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդը որոշում է կայացրել Հայաստանի տարածքում թեմ ստեղծել։ Այս որոշումը կայացվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգի Բ-ի հետ համաձայնեցնելուց հետո, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան՝ հղում անելով Մոսկովյան պատրիարքության ներկայացուցչին։

Հոկտեմբերի 15-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում կհիմնվի ՌՈՒԵ Երևանյան-հայկական թեմը, եպիոսկոպոսի նստավայրը Երևանում է լինելու, ասվում է հաղորդագրության մեջ։

Գարեգին Բ-ն Կիրիլի հետ հանդիպմանն ափսոսանք էր հայտնել, որ այդ հարցի լուծումը ձգձգվում է, բայց հույս էր հայտնել, որ շուտով ՌՈՒԵ-ն ամենաբարձր մակարդակով ներկայացված կլինի Հայաստանում։ Կաթողիկոսի հույսն, ինչպես տեսնում ենք, արագ իրագործվեց։

Արցախում հայկական ժառանգության ոչնչացման Հայաստանի դեմ կրոնական, քաղաքակրթական պատերազմի առաջամարտիկ Մոսկվայի պատրիարքարանն այսպիսով ներկայություն է հաստատում Երեւանում։ Մոսկվան ընդլայնում է այդ պատերազմը Հայաստանի ռուսաֆիկացման ընթացքն արագացնելով․ ՌԴ հատուկ ծառայությունների ստորաբաժանումների միջոցով մարզերում ռուսերենի արագացված ուսուցմանն ավելանում է ռուսական դպրոցներ բացելու պահանջը, որին, ըստ Լավրովի, ՀՀ ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել։