30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

«Սևանի» ղեկավարները բռնություն են կիրառել ՀՖՖ պատվիրակի և մրցավարների նկատմամբ

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ մրցափուլի «Նոա»- «Սևան» հանդիպումից հետո «Սևան» ֆուտբոլային ակումբի ղեկավարները և անձնակազմի անդամները բռնություն են կիրառել հանդիպման ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։

ՀՖՖ-ն անմիջապես հետաքննություն է սկսել՝ միջադեպի մանրամասները պարզելու համար, հարուցվել է կարգապահական վարույթ: Միջադեպի մասին տեղյակ են պահվել նաև ոստիկանները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետամուտ է լինելու, որ հանդիպման սպասարկող անձնակազմի նկատմամբ բռնությունը կիրառողները պատժվեն օրենքի ողջ խստությամբ: