30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Գնացեք Ռուսաստանի դեսպանատուն, հարցրեք՝ ինչու՞ Արցախում այսպես եղավ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցի ժամանակ խորհուրդ է տվել լրագրողին Ռուսաստանի դեսպանատնից պարզել, թե ինչու է Արցախում իրավիճակը լարվել։

«Գնացեք Ռուսաստանի դեսպանատուն, ասեք՝ դուք երաշխավորում էիք, ինչու՞ այսպես եղավ։ Ղարաբաղի անվտանգության երաշխավորը ռուսներն են։ Այս հարցերը պետք է ռուսներին տանք, թե ինչու այսպես եղավ»,-նշել է պատգամավորը։

Վերջինս հավելեց, որ մինչև մեր բանակը չուժեղացնենք, չհզորացնենք, չենք կարող ուրիշի վրա հույս դնել։

«Նորից վիրավորներ, զոհեր կլինեն, քանի դեռ մեր ոտքերի վրա ամուր կանգնած չենք»,-նշել է Գագիկ Մելքոնյանը