30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 17-ի ցերեկը, 21-22-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի գիշերը, 20-ին առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին կփչի հարավ-արևմուտքից՝ 5-10 մ/վ արագությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-22-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ին կեսօրից հետո, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: