30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Ռուսաստանում Պուտինի ռեժիմը մոտ է բացարձակ միապետությանը

CNBC-ին տված հարցազրույցում Վլադիմիր Պուտինը պատասխանել է այն հարցին, թե ինչ է մտածում իր իրավահաջորդի մասին և արդյոք իսկապես ցանկանում է նախագահ լինել մինչև 84 տարեկանը:

«Ոչ, ես նախընտրում եմ չպատասխանել նման հարցերին, սա իմ ավանդական պատասխանն է: Մինչև հաջորդ ընտրությունները դեռ շատ ժամանակ կա: Այս թեմայով խոսակցություններն ապակայունացնում են իրավիճակը», ասել է Պուտինը:

Հունիսին NBC-ին տված հարցազրույցում Պուտինը, պատասխանելով Սահմանադրության փոփոխությունների և նախագահական ժամկետների «զրոյացման» մասին հարցին, ասել էր, որ «մի օր» նրա փոխարեն «անպայման կգա մեկ այլ մարդ»:

«Եթե ես տեսնեմ, որ ինչ որ մեկը, նույնիսկ եթե նա քննադատաբար է մոտենում իմ գործունեության որոշ ոլորտներին, բայց ես տեսնեմ, որ նա կառուցողական հայացքներով, երկրին նվիրված անձնավորություն է, որը պատրաստ է Հայրենիքի զոհասեղանին դնել ոչ միայն տարիներ, այլ իր ամբողջ կյանքը, անկախ նրանից, թե ինչպես է նա վերաբերվում ինձ, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի նման մարդիկ աջակցություն ստանան», ասել է ՌԴ նախագահը:

Ռուսաստանում Պուտինի ռեժիմը մոտ է բացարձակ միապետությանը, ընտրություններ չկան, կա քվեարկություն, իսկ իշխանությունները «հաջորդի» մասին խոսում են որպես ժառանգորդի: Իսկ իշխանության փոփոխության մասին խոսելը «ապակայունացնում է իրավիճակը»: Նույն իրավիճակն է նաև Բելառուսում և հետխորհրդային այլ երկրներում:

Պատերազմից առաջ և հատկապես հետպատերազմյա շրջանում Նիկոլ Փաշինյանը, Պուտինից ստանալով պողպատե մանդատը, փորձում է արմատավորել իշխանության անփոփոխելիության «ավանդույթը»։ Հունիսի 20-ի քվեարկությունը (ընտրություն որպես այդպիսին չկար), օրենսդրական նախաձեռնություններն ու հների բարքերի վերականգնումը դրա վկայությունն են։