30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

ԱՄՆ-ը պատրաստ Է ամրապնդել Վրաստանի պաշտպանունակությունը. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն առաջիկա շաբաթում սկսում Է իր այցը Եվրոպա եւ Վրաստան, որտեղ ժամանել Է երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 18-ին:

«Միացյալ Նահանգները հանձնառու Է օգնել Վրաստանին նրա պաշտպանունակության ամրապնդման եւ եվրատլանտյան ինտեգրացմանն աջակցելու գործում, եւ ես շատ եմ սպասում այստեղ կայանալիք հանդիպումներին»,-Օսթինը գրել Է Twitter-ում:

Վրաստան կատարած այցի ընթացքում Պենտագոնի ղեկավարը հանդիպում կունենա երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ԱՄՆ-ի եւ Վրաստանի համագործակցության հարցերը, գլոբալ անվտանգությունն ու տարածաշրջանային հարցեր: Վրաստանից հետո Օսթինը կայցելի Ուկրաինա եւ Ռումինիա, իսկ Եվրոպա այցը կավարտի ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը մասնակցությամբ, որը տեղի Է ունենալու Բրյուսելում, հաղորդել Է Sputnik-ը:

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը մեկնաբանել է Անդրկովկասում 3+3 ձեւաչափ ստեղծելու առաջարկը, հաղորդում է Կոմերսանտը։ «Ինչ վերաբերում է 3 + 3 ձևաչափին, նշեմ, որ Ռուսաստանը… պետք է հարգեր 2008-ի հրադադարի պայմանագրի պայմանները՝ նախքան նոր հարթակների մասին խոսելը», ասել է Օսթինը Թբիլիսիում ՝ ի պատասխան լրագրողի հարցի, թե արդյոք Վրաստանի մասնակցությունը այս ձևաչափով կազդի նրա ՝ դեպի ՆԱՏՕ ուղու վրա: