30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

ԱՄՆ-ն զորավարժությունների համար ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակ է տեղափոխում Հունաստան

Զորավարժություններ անցկացնելու համար ԱՄՆ-ից հունական Ալեքսանդրուպոլիս նավահանգիստ կժամանի ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հունաստանում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթի հայտարարությանը։

Ըստ հունական ԶԼՄ-ների՝ առաջիկա շաբաթներին ԱՄՆ կողմից նախատեսվում է «աննախադեպ ծավալով» ռազմական բեռների մատակարարում, այդ թվում՝ մեծ թվով ռազմական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, տանկեր, հրետանի և ծանր զինատեսակներ։

Ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակի մատակարարման նպատակը զորավարժություններն են, որոնք կսկսվեն Ալեքսանդրուպոլիսի նավահանգստում ՝ ընդլայնվելով դեպի Բալկաններ և Կենտրոնական Եվրոպա՝ ընդգրկելով Ռումինիան և Բուլղարիան: