30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Բաքուն Հաագայի դատարանից պահանջում է շտապ կարգով Երևանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառել՝ «Հայաստանի սպառնալիքներից Ադրբեջանին պաշտպանելու համար»

Այսօր ՄԱԿ-ի միջազգային դատարանում կայացած լսումների ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանը անհրաժեշտ է համարում հրատապ կերպով ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառել Հայաստանի դեմ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ դատավորների առջև իր ելույթի սկզբում նա ներկայացրել է մի շարք օրինակներ՝ մեղադրելով Հայաստանին 1992 թվականի հոկտեմբերի 25-26-ը տեղի ունեցած Խոջալուի դեպքերի մեջ, երբ, նրա խոսքով, մեծ թվով խաղաղ ադրբեջանցիներ զոհվել են Հայաստանի զինված կազմավորումների հարձակման արդյունքում։

«Միակ հանցագործությունը, որը նրանք կատարել էին հայկական զինված ուժերի աչքերում, այն էր, որ նրանք էթնիկ ադրբեջանցիներ էին։ Այդ պատճառով նրանք սպանվեցին, պատանդ վերցվեցին, խոշտանգվեցին և վտարվեցին իրենց տներից», — ընդգծել է Մամեդովը:

Ադրբեջանի ներկայացուցչը Հայաստանին մեղադրել է ներկայումս էթնիկ զտումների տասնամյա արշավի շարունակության մեջ՝ հավելելով, թե Հայաստանը շարունակում է ատելություն և բռնություն քարոզել ադրբեջանցիների դեմ ՝ ապաստան տալով զինված խմբերին և ֆինանսավորելով կամ աջակցելով ապատեղեկատվությանը:

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ Ադրբեջանը սեպտեմբերի 23 -ին հայց էր ներկայացրել Հայաստանի դեմ ՄԱԿ-ի Միջազգային դատարան ՝ Երևանին մեղադրելով Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան խախտելու մեջ: Իսկ դրանից առաջ՝ սեպտեմբերի 16-ին, հայկական կողմն էր նմանատիպ հայց ներկայացրել Ադրբեջանի դեմ:

Ըստ Ադրբեջանի հայցի՝  Հայաստանը կատարել և շարունակում է կատարել մի շարք խտրական գործողություններ ադրբեջանցիների նկատմամբ ՝ նրանց ազգային և էթնիկ ծագման հիմքով:

Լսումները միջանկյալ միջոցառումների վերաբերյալ, որոնք հայկական կողմն էր պահանջել, իրականացվել էին հոկտեմբերի 14-15-ը։ Երկու կողմերը նաև պահանջել են վնասի փոխհատուցում և ժամանակավոր միջանկյալ միջոցների կիրառում, որոնք նախատեսված են վարույթի ընթացքում իրավիճակի սրումը կանխելու համար:

ՏԱՍՍ-ը նշում է, որ 2020 թվականին Արցախյան պատերազմից հետո կնքված եռակողմ հայտարարությունից հետո, որը հնարավորություն տվեց հասնել հակամարտության գոտում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման, սահմանին իրավիճակը սկսել է վատթարանալ 2021 թվականի մայիսի 12 -ից: