30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Ինչով է զբաղված «Մոսկվայի տունը» Հայաստանում

«Մոսկվայի տուն» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը ռուս-հայկական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումի ժամանակ ներկայացրել է իր կենտրոնի գործունեությունը։ Նա հայտնել է, որ  Հայաստանի 21 քաղաքներում ռուսերենի երկամսյա անվճար դասընթացներ են անցկացվում, որոնց մասնակցում է 370 երեխա։

«Նոյեմբերի 1-ից նման քաղաքները կլինեն 25, իսկ սովորողների թիվը կհասնի 410-ի։ Եվս մոտ 400 երեխա սպասում է իր հերթին։ Վերջերս մեկնարկեցին Ռուսաստանի պատմության դասընթացները։Բացի այդ, կազմակերպվում են անվճար իրավաբանական խորհրդատվություններ», ասել է Կարապետյանը։

Երեւանում, Արմավիրում եւ Վանաձորում գործում են «Հայաստանում ռուսական կենտրոններ»։ Մինչեւ տարեվերջ կբացվի եւս երեք նման կենտրոնասել է նա։

Նկատենք, որ Վահրամ Կարապետյանի թվարկածը ՌԴ-ում քաղաքացիություն ստանալու պայմաններն են՝ ռուսերենի իմացություն, ռուսաց պատմության իմացություն եւ ՌԴ մասին քաղաքական-իրավական ընդհանուր գիտելիքներ։ Նա չի ասում, օրինակ, որ ռուսերենի իմացությունը հնարավորություն կտա հետ չմնալ ժամանակակից աշխարհի գիտական, մասնագիտական, մշակութային, քաղաքական նվաճումներից ու միտումներից, ծանոթանալ նորույթներին եւ այլն։ Չի ասում, որովհետեւ․ ա․ ռուսերենը ԽՍՀՄ փլուզումից հետո կորցրել է իր այդ դերը, եւ բ․ կենտրոնի խնդիրները այլ են։

Թերեւս բոլորն են հասկանում, թե ինչ դեր ունեն Ռոսսոտրուդնիչեստվո, Մոսկվայի տուն եւ ռուսական նմանատիպ այլ կառույցներն ամբողջ աշխարհում եւ ինչ ծագումնաբանություն։ Հայաստանի պարագայում այն լիովին ներգրավված է Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությանը, որը 2020-ի ռազմական արշավից հետո մտել է հայ պետականության ու ինքնության վերացման փուլ, այդ թվում՝ բնակչության աշխատունակ խմբերի արտագաղթի խրախուսմամբ։