30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Մարզպետը խոստանում է՝ առաջիկայում զինվորները կքնեն ոչ թե վրաններում, այլ տնակներում, ու հերքում՝ ՄԻՊ-ին

Առաջիկայում մեր բոլոր դիրքերում կունենանք տնակներ, որտեղ զինծառայողները կունենան նորմալ կացարաններ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ հավելելով, որ տնակների հարցը վերջնական կլուծվի մոտավոր մեկ ամսից։

Մարզպետի հավաստմամբ՝ 80 տոկոսով կացարանների խնդիրն արդեն իսկ լուծվել է։

Մարզպետը վստահեցրեց, որ Գեղարքունիքի այն հատվածներում, որտեղ ադրբեջանցիներն առաջ են եկել՝ ամրաշինական աշխատանքներ չեն կատարում.

«Ես այսօր զրուցել եմ կորպուսի հրամանատարի հետ, որն ինձ ասաց՝ նման բան չկա, այն հատվածներում,որտեղ ադրբեջանցիներն առաջ են եկել, մխրճվել են մեր տարածքում այդտեղ ամրաշինական աշխատանքներ չեն իրականացնում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հայտարարությամբ էր հանդես եկել՝ ահազանգելով, որ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները։