30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Պետդումայի պատգամավորը կոչ է արել արգելել չամուսնացած ռուս կանանց այցելել Թուրքիա

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը «Говорит Москва» ռադիոկայանի եթերից առաջարկել է արգելել չամուսնացած ռուս կանանց արձակուրդ մեկնել Թուրքիա:

Նրա խոսքով՝ տեղացի տղամարդիկ հայտնի են իրենց «ոչ լավագույն վարքագծով» և անընդհատ փորձում են «կանանց հարբեցնել թունդ խմիչքներով»:

«Շատ հաճախ ռուս աղջիկների մոտ կա չհասկանալու խնդիր, երբ ենթարկվում են թուրք գայթակղիչների սիրահետումներին: Նրանք երգեր են երգում մեծ սիրո մասին, իսկ հետո երեխան դառնում է թուրք փաշայի սեփականությունը, իսկ մայրը՝ լիովին իրավազուրկ»,-ասել է պատգամավորը ՝ հավելելով, որ նման բողոքները «շատ են», ուստի՝ չամուսնացած ռուս կանանց պետք է արգելել մեկնել Թուրքիա: