30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Վանո Սիրադեղյանը կտակում գրել է, թե որտեղ հուղարկավորեն իրեն

«Որպես պետական գործիչ, նա այնքան ներդրում ուներ, որքան չունեցավ Երրորդ Հանրապետության և ոչ մի ներկայացուցիչ՝ Ղարաբաղյան շարժման ժամանակներից մինչև այսօր»,-  հոկտեմբերի 15-ին կյանքից հեռացած  քաղաքական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի մասին նշում է նրա մտերիմներից արձակագիր Մերուժան Հովհաննիսյանը։

Վանո Սիրադեղյանը, ով 2000 թվականից սկսած հետախուզման մեջ էր, հնարավորություն չունեցավ վերադառնալու Հայաստան նույնիսկ հեղափոխությունից հետո։ Ինչո՞ւ չվերադարձավ՝ հարցին ի պատասխան՝ Մերուժան Հովհաննիսյանը պատասխանում է․

«Պետք է դատական նոր պրոցես սահմանվեր, արդարացվեր, վերականգնվեին իր իրավունքները և իրավունք վերապահվեր  իրեն հանրապետություն վերադառնալու»

Ըստ Հովհաննիսյանի, եթե Վանո Սիրադեղյանը լիներ Հայաստանում, ապա երկրորդ և երրորդ նախագահները հնարավորություն չէին ունենա «հանցագործ տարրերի  միջոցով ընտրվել և վերընտրվել իրենց պաշտոններում»։

Նա  վերջին անգամ Սիրադեղյանին հանդիպել Է նրա հեռանալուց 3 օր առաջ, այդ մասին գրել է իր հուշերում։ Ասում է՝ այս ընթացքում նրանից տեղեկություններ ունեցել է։

Մերուժան Հովհաննիսյանը նշեց, որ ըստ իրեն հասած տեղեկությունների՝ Վանո Սիրադեղյանը կտակել է, որ իրեն մահվանից հետո իրեն հուղարկավորեն հայրենի Կոթի գյուղում։