30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Տավուշի և Նոյեմբերյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 15-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Տավուշի բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Մեսրոպ Ու.-ն:

Նա հունիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) մեղադրանքով: