30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Երևանում ռուսական եկեղեցի կկառուցվի. արքեպիսկոպոս Լեոնիդը հայտնել է վայրը

Երևանում ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդանիստ տաճարը նախատեսվում է կառուցել քաղաքի առաջին չպահպանված ուղղափառ եկեղեցու տեղում: Տեղեկությունը հայտնել է Երևանի և Հայոց թեմի արքեպիսկոպոս Լեոնիդը։

«Հայաստանում ուղղափառների միավորման կենտրոններից մեկը կդառնա առաջնորդանիստ համալիրը, որի շինարարությունը նախատեսվում է Երևանում։ Հատկանշական է, որ Երևանի առաջին ուղղափառ եկեղեցին, որը օծվել է Սուրբ Աստվածածնի պատվին, ժամանակին եղել է նույն տեղում, որտեղ այժմ նախատեսվում է համալիրի կառուցումը: Ցավոք, տաճարը, ինչպես շատ քրիստոնեական սրբավայրեր, չի պահպանվել մինչև մեր օրերը», – ասել է արքեպիսկոպոսը։

Այնուամենայնիվ, նրա խոսքով, դեռ վաղ է խոսել դրա կառուցման ժամկետների մասին։ Երևանում ռուս ուղղափառ եկեղեցու կենտրոնը Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցին է։ Հայաստանում գործում է ռուս ուղղափառ եկեղեցու ութ տաճար, որոնցից երկուսը՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում», – ավելացրել է նա:

Ըստ արքեպիսկոպոս Լեոնիդի` Հայաստանում առաջնահերթ խնդիր է ՌՈւԵ-ի լիարժեք կարգավիճակ ստանալու գործընթացի ավարտը՝ իրավաբանական անձի, Երևանի և Հայոց թեմի գրանցումը, տեղեկացնում է Սպուտնիկը։