30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

ՀՔԾ-ն վարույթ է ընդունել Առուշ Առուշանյանի հորն առնչվող քրեական գործը

Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հորը՝ Գագիկ Առուշանյանին առնչվող քրեական գործը։

Այն հարուցվել է ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ։ Վարույթ ընդունելու մասին տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՔԾ-ից։

Նշենք, որ այս գործի շրջանակում հոկտեմբերի 17-ին՝ ՏԻՄ ընտրությունների օրը, իրավապահները խուզարկություն էին իրականացրել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում: