30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Ռազմագերու վերադարձն ընտանիքի համար վերջապես անակնկալ էր

Քիչ առաջ հայրենիք վերադարձան 5 հայ ռազմագերի։ Նրանց թվում է գյումրեցի Մելս Ամբարդարյանը։ Եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ եղբորը դեռ չի տեսել, նրա վերադարձը բոլորովին անակնկալ էր․

«Ոչ մի բան չգիտեինք, ոնց բոլորը, մենք էլ սպասումների մեջ էինք»։

Եղբոր առողջական վիճակի մասին Տիգրանը դեռևս ոչինչ չի կարող ասել։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը  6 տարվա ազատազրկման դատապարտեց 13 հայ զինծառայողի՝ այդ թվում Մելս Ամբարդարյանին՝ «ահաբեկչության, Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու» համար։

Նրանք  գերեվարվել էին անցած տարվա դեկտեմբերին՝ պատերազմի ավարտից շաբաթներ անց, երբ, իրենց իսկ խոսքով, վերադասի հրամանը կատարելիս փորձել էին նահանջել Հադրութի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերից։