30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Տաթևում վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ն մեծամասնություն կազմեց

Հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում ընտրությունների արդյունքները հետաքրքիր պատկեր էին արձանագրել, Քաղպայմանագիր կուսակցության թեկնածուն առաջատարն էր մոտ 49 տոկոս ձայնով, սակայն չուներ միանձնյա կառավարում իրականացնելու մանդատ՝ 50+1 տոկոս ձայն: ՔՊ թեկնածուն ստացել էր 1280 ձայն եւ ըստ որոշ հաշվարկների վեց ձայն էր պակասում 50+1 ստանալու համար:

Քիչ առաջ տեղեկացանք, որ այդ խնդիրն այլեւս լուծված է, Տաթեւում ընտրությունների արդյունքների վերահաշվարկի դիմում է ներկայացվել եւ այսօր 14,00-ից սկսվել եւ հիմա էլ ընթանում է վերահաշվարկի գործընթացը, սակայն ՔՊ-ական թեկնածուի օգտին արդեն 9 քվեաթերթիկ է ավելացել, այս մասին մեզ հայտնեց թեկնածու, համայնքի ժպ Արթուր Մաթեւոսյանը. «Ինչպես կանխատեսում էինք, մեր ձայներն ավելացան, դրա համար էլ վերահաշվարկի համար էինք դիմել, հիմա կարող եք շնորհավորել»-, ասաց նա վստահություն հայտնելով, որ մինչեւ վերահաշվարկի արդյունքը էլի ավելանալու են իր ձայները:

Հիշեցնենք, որ այս համայնքում անցողիկ շեմը հաղթահարել են նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Շանթ» դաշինքը: