30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Փոխվարչապետը «հերքում է» ԱԱԾ-ին․ սահմանազատում չի սկսել

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթաց չի սկսվել, այդ տպավորությունը սխալ է։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ըստ նրա՝ նախ պետք է ուսումնասիրել սահմանների հետ կապված բոլոր իրավական հիմքերը, փաստաթղթերը։

«Որպեսզի մենք խոսենք սահմանների մասին, նախ և առաջ մենք պետք է լիարժեք հետազոտենք սահմանների հետ կապված իրավական ամբողջ բազան։ Եվ ընդ որում, իրավական այն բազան, որտեղ կա երկու երկրների համաձայնությունը, ստորագրությունը։ Դրանից հետո նոր հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին, որովհետև քարտեզն ինքնուրույն ընդամենը սխեմա է, քարտեզի տակ պետք է լինի իրավական հիմք։ Եվ այդ իրավական հիմքերի վրա մենք հիմա աշխատում ենք, հետազոտում ենք, հավաքագրում ենք, և վերլուծելուց հետո նոր միայն հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին, որոնց հիմա ինչ-որ գործընթացներ իրականացնելու նպատակով»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Նշենք, որ օրերս տեղեկություն էր եղել, որ Սյունիքի «Փելա սար» բարձունքն ամբողջովին անցել է ադրբեջանական վերահսկողությանը։ Բաքվից հայտարարություն էր եղել, որ սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում է դա տեղի ունեցել։ Իսկ ՀՀ ԱԱԾ-ն իր պարզաբանման մեջ օգտագործել է «պետական սահման» բառակապակցությունը, փաստացի հաստատելով Բաքվի պնդումը։