30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Քաղաքացիները արձանագրում են փոփոխություն, որ բերում է իշխանության նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն

Գյումրին իր խոսքն ասաց. Շատ արժանապատիվ քարոզարշավ էր:

Այս մասին նշեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ Գյումրիի ընտրություններում «Հայրաքաղաք» դաշինքը, որի կազմում էր նաև «Ժառանգությունը», ստացավ շուրջ 5 տոկոս ձայն և դուրս մնաց ավագանիից:

«Ես կողմնակից էի, որ «Ժառանգությունը» առանձին կուսակցական ցուցակով մասնակցեր: Եթե այդպես մասնակցեր և շեմը ապահոված կլիներ, և իմ կարծիքով, արդյունքն այլ կլիներ: Մեր թեկնածուները շատ լավն էին, իրենք իրենց կարողության համաձայն քարոզարշավ արեցին, և գյումրեցիները այս արդյունքը արձանագրեցին: Սա պայքար է, քաղաքական գործընթաց է: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ, այս միտումը ցույց է տալիս, որ մեր քաղաքացիները արձանագրում են փոփոխություն, որ բերում է իշխանության նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն»: