• Fri. Apr 23rd, 2021

Առողջություն

Առողջություն

  • Home
  • Փաշինյանն ու Պուտինը խոսել են Հայաստանի կողմից «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերման մասին

Փաշինյանն ու Պուտինը խոսել են Հայաստանի կողմից «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից Covid-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերմանը. արտահայտվել է պատրաստակամություն խորությամբ…

Հիվանդասենյակի պատուհանից ցած նետված տղամարդը հոսպիտալացվել էր 2 շաբաթ առաջ

Այսօր հիվանդասենյակի պատուհանից իրեն ցած նետած 72-ամյա տղամարդը կորոնավիրուսի դեմ բուժում էր ստանում Երեւանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրեն Սերգեյ Մանուկյանը, նա կենտրոն…

1025 նոր դեպք. գրանցվել է 24 մահ, մի քանիսը՝ այլ հիվանդությունից

Ապրիլի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 198898 դեպք, որոնցից 178227-նառողջացած, 3647-ը մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16088 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել…

COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում 72-ամյա պացիենտը պատուհանից ցած է նետվել

Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտոններից  մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում…

ԱՄՆ-ն 1 միլիոն դոլար է տրամադրում ՀՀ-ին` COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացին աջակցելու համար

Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, լրացուցիչ $1,000,000 է տրամադրում՝ խթանելու COVID-19 համավարակին արձագանքելու ՀՀ կառավարության ջանքերը։ Այս մասին հայտնեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից: Մինչև հիմա…

Շիրակում կորոնավիրուսայինը լարված է. մահացել է անվանի մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը

Կորոնավիրուսային հիվանդությունից այսօր մահացել է Գյումրու ծննդատան բժիշկ, գյումրեցի անվանի մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը։ Նա երկար տարիներ եղել է Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձը, մեծ ներդրում է ունեցել մարզում մանկաբարձական եւ գինեկոլոգիական…

Պատերազմում ականատես է եղել անմարդկային դաժանության․ ԵՊԲՀ ռեկտորը՝ ապագա բժշկի մասին

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Հարութ Խաչատրյանի մասն, որը, ըստ Մուրադյանի, կամավորագրված…

Առողջապահության նախարարությունն առաջարկում է դիահերձել կորոնավիրուսի հետևանքով մահացածներին

ՀՀ առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը:…

Երևանում ռիսկի խմբերի պատվաստումը կսկսվի ապրիլի 7-8-ից, մարզերում՝ մի փոքր ուշ. Տեսանյութ

Գիտական հետազոտությունները խոսում են “AstraZeneca” պատվաստանյութի օգտին․ Դեղերի եվրոպական գործակալությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել են, որ առաջացած բարդությունները բնական շեմը չեն գերազանցում։ Այս մասին ասել է ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ…

Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության տասը դեպք

Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10-ը դեպք։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի և…

Հայաստանում հնարավորինս մեծ թվով մարդիկ կպատվաստվեն

ՀՀ կառավարությունը խոստանում է գործադրել հնարավոր բոլոր ջանքերը, որ Հայաստանում հնարավորինս շատ մարդ պատվաստվի կորոնավիրուսի դեմ: Այս մասին ասաց  վարչապետի աշխատակազմի ղեկավար, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ «Առերեսվելով համաշխարհային վախին.…

750 նոր դեպք, մահացել է 21 մարդ. վարակված 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին

Հայաստանում մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 750 նոր դեպք, առողջացել է 509 քաղաքացի, մահացել՝ 21-ը: Մեկ օրում կատարվել է 4658 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել…

AstraZeneca պատվաստանյութը բավարարում է մեր նպատակների իրագործմանը

«Ոչ մի երկիր դեռևս իր առջև նպատակ չի դրել վիրուսի շրջանառությունը ընդհատելու, բոլորի նպատակը առողջապահության բեռի նվազեցումն է, մահերի կանխարգելումը, հոսպիտալացումների կրճատումը և ծանր դեպքերի, բարդությունների կանխարգելումը։ Այս նպատակը նաև…

Հայաստանում ծանր համաճարակային իրավիճակ է, մահճակալային ֆոնդը սպառվում է

Հայաստանում ծանր համաճարակային իրավիճակ է, և հիվանդանոցային համակարգը բավական ծանրաբեռնված է, covid հիվանդների համար նախատեսված մահճակալային ֆոնդը գրեթե սպառվում է։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և…