• Wed. Jan 20th, 2021

Վերլուծական

  • Home
  • Ադրբեջանը չի եղել կրակը դադարեցնելու պատրաստ, Պուտինը չափազանցո՞ւմ է

Ադրբեջանը չի եղել կրակը դադարեցնելու պատրաստ, Պուտինը չափազանցո՞ւմ է

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախօրեին «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ Ադրբեջանը, բացի վերջին օրերից, ցույց չի տվել պատերազմը դադարեցնելու որևէ պատրաստակամություն: Տիգրան Ավինյանը բերել է հրադադարի մասին երեք պայմանավորվածությունների օրինակները՝…

Թուրք-ռուս-ադրբեջանական աքցանի սեղմումը կարող է կասեցնել ամերիկյան ռազմա-քաղաքական ներկայությունը

«Կարող եմ վստահեցնել ձեզ, որ մենք զգում ենք՝ եկել է այս տարածաշրջանում ամերիկյան ներկայության մեծացման ժամանակը», Թբիլիսիում ընդունելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, հայտարարել է այդ երկրի վարչապետ Գեորգի Գախարիան: Պոմպեոն…

Ի՞նչ գործուն լծակներ ունեն ազդելու իրավիճակի վրա, և որքան կամք ունեն այդ լծակները գործադրելու

Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը իրականացնում է շրջագայություն-այց եվրոպական և մերձավորարևելյան մի քանի երկիր: Պոմպեոն այդ հայտարարությունը արել է Ֆրանսիայում:…

Ժամանակն է ամենալավ բալասանը, եթե չենք ուզում գլորվել 2000-ականներ …

Շատերը այլընտանք են փնտրում, անկուսակցական թեկնածու ու փնտրելով հանդերձ համարում են, որ չկա: Ո՞վ ասաց՝ չկա: Այսօր ով էլ դուրս գա փողոց ասոցացվելու է նախկինների ու Օպերային թատրոնի հրապարակում հավաքվածների…

Պարտվել է ոչ թե հայ զինվորը, այլ հայկական զինանոցը

Արցախի պաշտպանական բանակը մնում է, պահպանում իր կարգավիճակը, և պետք է էլ ավելի ամրապնդվի և ուժեղանա, նախօրեին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է սպասվում Արցախի…

ԱՄՆ-ն ու Ֆրանսիան լրջորեն կփորձեն վերականգնել իրենց դիրքերը՝ ընդդեմ Ռուսաստանի և Թուրքիայի

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Le Figaro թերթի կայքում հրապարակված հարցազրույցում, Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ բանակցությունների ավարտին, հայտարարել է, որ «ԱՄՆ-ը, Ֆրանսիայի…

Արդյո՞ք Միացյալ Նահանգները տեղյակ չի եղել պատերազմի բռնկումից, իսկ Ռուսաստանը …

Աշխարհի տարբեր կետերում շարունակում են ուշադրությամբ հետեւել Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի բնակչության ողբերգությանը, Հայաստանի ներքաղաքական առօրյային ու ծավալվող իրադարձություններին, Ադրբեջանի տոնախմբություններին ու ռուսական կողմի քայլերին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան…

Հիմա ասեք՝ ինչն ինչպես անել …

Ովքեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թերևս տեղեկացված չեն խորհրդարանական հանրապետությանն օրենսդրական նրբություններին: Այդ դեպքում՝ ԱԺ-ն պետք է ընտրի նոր վարչապետ, ոչ համապետական ընտրությունների միջոցով, այլ խորհրդարանում: Ո՞վ կարող է…

Քաոսի ու անիշխանության վերածվա՞ծ, թե՞ շատից-քչից կայուն ու կառավարելի

Հայաստանի հասարակական-քաղաքական դիսկուրսը ծանրագույն այս օրերին երկու հիմնական մասի է բաժանված։ Քաղաքական ու մերձքաղաքական շրջանակների մեծ մասը մի հարց է քննարկում՝ ովքեր են մեղավոր ստեղծված իրավիճակի համար եւ հատկապես ում…

Ռուսաստանը չի լքել Հայաստանը, լքելու համար նախ պետք է կողքին լինել

Ռուսաստանը ոչ թե լքել է Հայաստանն ու հայերին, Ռուսաստանը նետել է իր բոլոր ուժերն այս իրավիճակի կարգավորման համար, ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Այդպիսով նա պատասխանել է ռուսական…