Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2024 թվականի մարտի 22-25-ը Ժնև կմեկնի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը։
Այս մասին կարգադրություն է ստորագրել Ալեն Սիմոնյանը։
Պատվիրակության կազմում են Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, Արսեն Թորոսյանը, Ծովինար Վարդանյանն ու «Հայաստան» խմբակցությունից Լևոն Քոչարյանը։
Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարը, Ալեն Սիմոնյանի խորհրդականը, մամուլի խոսնակը և աշխատակազմի ևս վեց աշխատակիցներ։






Բաց մի թողեք
ՆԳՆ-ն արձագանքել է Իրանի դեսպանի՝ բողոքի ակցիաների անցկացմանը վերաբերող հայտարարությանը
Բաքվում պահվող չորս գերիներին վերադարձրեցին․ Փաշինյան
Հայաստանը միանշանակ ուզում է լինել Եվրամիության լիիրավ անդամ. Փաշինյան