Հայաստան «երեք հարյուր հազար ադրբեջանցիների վերադարձի» թեման որոշակի դադարից հետո կրկին արդիական է:
Դեկտեմբերի 5-ին Բաքվում անցկացված «խորհրդաժողովը» և ներկայացնում այնպես՝ Իլհամ Ալիևը ներկա է գտնվել և ելույթ ունեցել, «ուղերձով» դիմել է միջոցառման մասնակիցներին:
Ալիևի «ուղերձի» ուշադիր վերլուծությունից պարզվում է, որ նա Հայաստան «ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» կապում է խնդրի միջազգայնացման և անհրաժեշտ աջակցության ապահովման հետ:
Վաշինգտոնում օգոստոսի 8-ին նախաստորագրված համաձայնագիրը «փախստականների վերադարձի» մասին որևէ դրույթ չի պարունակում արդյոք:
Խոսելով «ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» միջազգայնացման մասին, Ադրբեջանի նախագահը խնդրի «կարգավորումը» թողնում է ապագային: Թե միջազգային ի՞նչ ատյաններում և ինչպե՞ս է նա պաշտպանելու այդ «իրավունքը», պարզ չէ: Մանավանդ որ կողմերը պայմանավորվել են փոխադարձաբար հրաժարվել դատական հայցերից:
Հայաստան-ԵՄ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ «մեկնաբանություններում» ասվում է, որ ի տարբերություն նախկինում Հայաստանում ապրած ադրբեջանցիների, որ «ենթարկվել են էթնիկ զտման», Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն «առաջարկվել է ինտեգրացիայի ծրագիր, որ նրանք մերժել են և կամավոր տեղափոխվել Հայաստան»:
Որպեսզի Հայաստան ադրբեջանցիների «վերադարձի իրավունքը ճանաչվի», նախ պետք է «ճանաչվի նրանց բռնատեղահանությունը»: Ալիևի հայտարարությունը որևէ իրավական հիմնավորում չունի:
Մանավանդ որ նույն տարիներին Ադրբեջանից բռնատեղահանվել է ավելի քան երեք հարյուր հազար հայ, իսկ էթնիկ զտումներն ավարտին են հասել 2023թ. սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի առաջին օրերին:
Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի նախագահը: Ասել, թե նա չի ընկալում, որ էթնիկ զտումների խնդրի միջազգայնացումը բումերանգ է, երևի ճիշտ չէր լինի: Մնում է ենթադրել, որ նա կամ Հայաստանում ներքաղաքական իրավիճակ է սրում, կամ ձգտում է սահմանազատման հարցում առկա իրողությունները պարտադրել:
Ամեն դեպքում Ալիևի կեցվածքը մի քանի հարցականի տեղ է թողնում: Դեկտեմբերի 9-10-ին Բաքվում անցկացվել են Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործանախարարությունների միջև հերթական խորհրդատվությունները, երկօրյա քննարկումներն ամփոփվել են արտաքին քաղաքական հարցերով Իլհամ Ալիևի օգնական Հաջիևի և ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինի հանդիպմամբ:
Ըստ երևույթին, ուկրաինական կարգավորման շուրջ ռուս-ամերիկյան «գործարքից» Ալիևը որոշակի ակնկալիքներ ունի:






Բաց մի թողեք
Թուրք – իսրայելական դիմակայություն, որ ազդում է նաև իսրայելա – ադրբեջանական հարաբերությունների վրա
Իրանի «փլուզման հետևանքով Ադրբեջանի միավորման հնարավորությունը»
Կրոնապետական Իրանը նախընտրելի է Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի համար, ինչու ․․․