ԱՄՆ իշխանությունները քննարկում են Գրենլանդիան գրավելու մի քանի սցենար, այդ թվում՝ ռազմական ուժի կիրառումը:
Սպիտակ տունը կանխատեսում է, որ դա տեղի կունենա Դոնալդ Թրամփի ներկայիս ժամկետի ընթացքում:
«Թրամփը և նրա թիմը քննարկում են Գրենլանդիան ձեռք բերելու մի շարք տարբերակներ, և «ամերիկյան ռազմական ուժի կիրառումը միշտ մնում է տարբերակ», – նշել են Սպիտակ տանը, ինչպես մեջբերում է Reuters-ը:
Ավելի վաղ Թրամփը հրապարակավ հայտարարել էր Դանիայի ինքնավար մաս հանդիսացող Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ ծրագրերի մասին՝ ընդգծելով, որ Վաշինգտոնին այդ տարածքը անհրաժեշտ է հիմնականում ազգային անվտանգության, այլ ոչ թե հանքանյութերի արդյունահանման համար:
Այս հայտարարություններին ուղեկցել է ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության հրապարակումը, որը ամբողջ Արևմտյան կիսագունդը նշել է որպես Վաշինգտոնի համար հատուկ հետաքրքրության տարածք:
Հիշեցնենք, որ Դանիան, Բալթյան երկրները, ինչպես նաև Լոնդոնը բացասաբար են արձագանքել Գրենլանդիան ԱՄՆ-ին միավորելու՝ Վաշինգտոնի ծրագրերին, նշելով, որ կղզի-պետությունը Դանիայի թագավարության մաս է, իսկ դրա ճակատագիրն ու ապագան վճռելու իրավունքը բացառապես Կոպենհագենինն ու Գրենլանդիային են։






Բաց մի թողեք
Ինչ հետկուլիսային քննարկումներ կան՝ կհարվածի ԱՄՆ-ը Իրանին
Թրամփի դեսպան Վիտկոֆֆը գաղտնի հանդիպել է Իրանի աքսորված թագաժառանգի հետ․ Axios
Ամերիկյան Triton հետախուզական անօդաչու թռչող սարքը նկատվել է Իրանի սահմանին