ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները թույլ չեն տա Ուկրաինային պարտվել Ռուսաստանի հետ պատերազմում։
Այս մասին մարտի 19-ին, Ռամշտայնի ձևաչափով Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի 20-րդ հանդիպման ժամանակ ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
«Մենք գիտենք, որ պայմանները, որոնցում կռվում է ուկրաինական բանակը, շատ ծանր են: Ցավոք, խաղաղ բնակչությունը տուժում է ռուսական անօդաչու սարքերի հարձակումներից: Այսօրվա մեր ուղերձը պարզ է. Միացյալ Նահանգները թույլ չի տա Ուկրաինային պարտվել, այս կոալիցիան թույլ չի տա Ուկրաինային պարտվել, ազատ աշխարհը թույլ չի տա Ուկրաինային պարտվել»,- ասել է նա։
Օսթինը նշել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը Արևմուտքի ներդրումն է սեփական անվտանգության համար․ «Մենք ևս մեկ անգամ շեշտում ենք, որ կմնանք միասնական և ուժեղ: Ի վերջո, Ուկրաինայի ազատության հարցը կարևոր է բոլորիս համար: Եվ հետևաբար, մենք պետք է ապահովենք, որ Պուտինը կանգ առնի Ուկրաինայում: Մենք գիտենք, որ նա ցանկանում է ավելի հեռուն գնալ: Բայց Ուկրաինան. կարող է կանգնեցնել Պուտինին»։
Պենտագոնի ղեկավարը վստահեցրել է, որ դաշնակիցները ուղիներ են փնտրում Ուկրաինային անխափան օգնություն ցուցաբերելու համար։






Բաց մի թողեք
Յոթ օրենսդիրներ լքեցին հոլանդական ծայրահեղ աջ առաջնորդ Վիլդերսի կուսակցությունը՝ հարված հասցնելով ղեկավարությանը
ԱՄՆ-ն առգրավել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ կապված տանկեր
ՄԱԿ-ը պետք է լուծեր իմ լուծած բոլոր պատերազմները․ Թրամփը չի բացառել «Խաղաղության խորհրդով» ՄԱԿ-ը փոխարինելը. Տեսանյութ