Ռուսաստանի իշխանությունները պատրաստ չեն քննարկելու խաղաղ պլանի նոր տարբերակը, որը համաձայնեցրել են Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչները:
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ուկրաինային աջակցող երկրների «Կամավորների կոալիցիայի» առցանց հանդիպումից հետո։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առաջին անգամ մասնակցել է հանդիպմանը։
«Այս պահին Ռուսաստանն ակնհայտորեն պատրաստ չէ հրադադարի շուրջ բանակցություններ վարել»,- Մակրոնի խոսքն է մեջբերել AFP-ն։ Ըստ քաղաքական գործչի՝ Մոսկվան որևէ «պատրաստակամություն չի ցուցաբերել քննարկելու» խաղաղության նոր ծրագիրը։ Մակրոնը կոչ է արել «շարունակել ճնշումը» Ռուսաստանի վրա՝ նրան դրդելու բանակցությունների։






Բաց մի թողեք
Լեհաստանը կարող է ԵՄ-ի կողմից միլիոնավոր եվրո տուգանքների ենթարկվել
Էստոնիան արգելում է Ուկրաինայում կռված ռուսների մուտքը երկիր
Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն