Երեւանի թաղապետարանների աշխատողներին ղեկավարները հորդորել են մինչեւ օգոստոսը ներառյալ իրացնել օրենքով իրենց հասանելիք արձակուրդը, քանի որ դրանից հետո հնարավոր է թույլ չտան արձակուրդ մեկնել` սկսում են պատրաստվել ընտրություններին։
«Հրապարակ» թերթը գրել է․ Թաղապետարաններից մեկի աշխատակիցը մեզ պատմեց, որ իրենց հավաստիացրել են, թե բոլոր թաղապետարաններին են նման հրահանգ իջեցրել` մտնում են իշխանության համար ծանր մարտերի փուլ։
Թե ինչ ընտրությունների են պատրաստվում, չեն մանրամասնել, ինչպես նաեւ՝ թե ինչ պետք է անեն թաղապետարանների աշխատակիցներն ընտրություններին ընդառաջ։ Հիշեցնենք, որ խորհրդարանական հերթական ընտրությունները նախատեսված են եկող տարվա հունիսին։






Բաց մի թողեք
Պատվիրատուներ կան․ Ինչ է ասում Վալոդյա Գրիգորյանի հայրը
Հիշատակը ավելի մեծ է, քան քաղաքականությունը, և ավելի ծանր՝ քան պաշտոնը
Փաշինյանն՝ իր կատարմամբ, երաժշտություն է ձայնագրել Հանրային ռադիոյում